«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի նախագծային մասը
• տեխնոլոգիական կանոնակարգերի հիման վրա մշակում է նախագծա-նախահաշվային փաս-տա¬թղթերի բոլոր մասերը.
• կատարում է քարտեզա-գեոդեզիական և ճարտարագետա-երկրաբանական աշխատանքներ.
• կազմում է մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի շահագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորումներ և աշխատանքային նախագծեր` ինչպես բաց, այնպես էլ ստորգետնյա լեռնային աշխատանքների համար.
• իրականացնում է սև և գունավոր մետաղների հանքաքարերի հարստացման ֆաբրիկաների նախագծում.
• կատարում է հիդրոտեխնիկական շինությունների նախագծման աշխատանքներ. • իրականացնում է սև և գունավոր մետաղների արտադրության ձեռնարկությունների նախագծում.
• կատարում է շինարարական նյութերի ջարդման-տեսակավորման արտադրությունների նախագծում.
• իրականացնում է բոլոր տեսակի էներգակիրների արտադրության և բաշխման համակարգերի նախագծման աշխատանքներ.
• իրականացնում է լեռամետալուրգիական արտադրության օժանդակ արտադրամասերի նախագծում.
• կատարում է պինդ և հեղուկ թափոնների պահեստարանների, մակերևութահոսքերի հավաքման և մաքրման կայանքների նախագծային աշխատանքներ .
• իրականացնում է էլեկտրամատակարարման, կապի, ջեռուցման ու օդափոխության, ջրամատակարարման ու կոյուղու նախագծային աշխատանքներ.
• կատարում է տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման աշխատանքներ և նախագծեր.
• իրականացնում է արդյունաբերական և քաղաքացիական շենքերի ու շինությունների նախագծում.
• նոր, ոչ սերիական սարքավորումների համար մշակում է կոնստրուկտորական փաստաթղթեր և կարող է իրականացնել փորձնական նմուշների պատրաստում: