Մետալուրգիայի լաբորատորիա
Գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են պղնձի, մոլիբդենի և բազմամետաղային խտանյութերի և դրանց վերամշակման ժամանակ առաջացող միջանկյալ արգասիքների վերամշակումը: Լաբորատորիայում իրականացվում են հետևյալ աշխատանքները`
• մետալուրգիական գազերի վնասազերծման տեխնոլոգիական սխեմաների մշակում.
• մետալուրգիական փոշիների վերամշակում` հազվագյուտ մետաղների կորզմամբ.
• մոլիբդենային խտանյութերի համալիր վերամշակման գործընթացների կատարելագործում` ռենիումի, սելենի զուգահեռ կորզմամբ և ծծմբային գազերի օգտագործմամբ.
• էլեմենտար ծծմբից և պղնձի ու մոլիբդենի խտանյութերի թրծման ժամանակ առաջացող ծծումբ պարունակող գազերից ծծմբային նատրիումի սինթեզ.
• ձեռնարկությունների տարբեր թափոններից ազնիվ մետաղների կորզում.
• էլեկտրոլիզի գործընթացի պարամետրերի օպտիմալացում.
• պղինձ-էլեկտրոլիտային շլամներից ազնիվ մետաղների և սելենի կորզում:
Կատարած աշխատանքները